spot_imgspot_imgspot_imgspot_img

FGV Capital-ը մեկնարկել է $35 միլիոնի ԱԲ/ֆինթեք ֆոնդ

Fiat Ventures վենչուրային կապիտալի ընկերությունը վերանվանվել է FGV Capital՝ 35 միլիոն դոլարի երկրորդ ֆոնդի (Fund II) ներգրավումն ավարտելուց հետո։ Նոր ֆոնդը կֆինանսավորի վաղ փուլում գտնվող ստարտափներին, որոնք գործում են ֆինթեքի, ֆինանսական հասանելիության և արհեստական բանականության ոլորտներում։

2018թ.-ին հիմնադրված FGV-ն համագործակցել է ավելի քան 325 ընկերությունների հետ՝ ֆինտեխի, առողջապահական տեխնոլոգիաների և ԱԲ-ի ոլորտներում։ Ներկայում, ընկերության ներդրումային պորտֆելում ավելի քան 40 ընկերություն կա, այդ թվում՝ Splitero-ն, Brellium-ը, Trellis-ը, Sunfish-ը, Possible Finance-ը և Wagmo-ն։

Մարկոս Ֆերնանդեսի, Դրյու Գլովերի, Ալեքս Հարիսի և Ռոհիթ Ռամկումարի ղեկավարած FGV-ն նաև մշակում է ԱԲ հարթակ, որը կօգնի իր պորտֆելում ընդգրկված ընկերություններին հաճախորդների ներգրավման և պահպանման, ռազմավարական ֆինանսների և տաղանդների հավաքագրման հարցերում։

Հիմնադրամի գործարկումը տեղի է ունենում ֆինթեք ընկերությունների՝ ԱԲ-ի կիրառության շարունակական ընդլայնման ֆոնին, թեև որոշ ոլորտներում դրա ընդունումը դեռ սահմանափակ է։ PYMNTS Intelligence-ի տվյալներով՝ ֆինթեք ոլորտի ղեկավարների միայն մոտ մեկ երրորդն է նշել, որ իրենց ընկերություններն առաջարկում են հաճախորդների աջակցության ԱԲ չատեր։

ԱԲ-ի կիրառությունը սահմանափակ է նաև ֆինանսական խորհրդատվության և վճարումների ոլորտներում․ ֆինթեք ընկերությունների միայն 16%-ը և 12%-ն (համապատասխանաբար) են առաջարկում նման ծառայություններ։ FGV-ի նոր ֆոնդը նպատակ ունի օգտվել այս բացից, հաշվի առնելով նաև այն, որ ԱԲ-ն շարունակում է փոխակերպել ֆինանսական ծառայությունների ոլորտը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...