spot_imgspot_imgspot_img

Fidelity National Information Services-ը գնեց Worldpay-ը

Fidelity National Information Services (FIS)հայտարարեց Worldpay վճարային օպերատորի գնման մասին:

Գործարքի գումարը կկազմի 35 միլիարդ դոլար: FIS-ն իր վրա կստանձնի Worldpay-ի պարտքային պարտավորվածությունները, իսկ գնման ընդհանուր գումարը կկազմի 43 միլիարդ դոլար:

Այսպիսով, միաձուլման արդյունքում FIS-ի բաժնետերերը կստանան ընկերության 53%-ը, մնացած 47%-ը կպատկանի Worldpay-ի բաժնետերերին:

Worldpay-ը ստեղծվել է անցյալ տարվա հունվարին ամերիկյան ընկերության հետ Vantiv վարկային քարտերով վերամշակման գործառույթների արդյունքում և տարեցտարի ավելի քան 40 միլիարդ գործարք է կատարում`աջակցելով ավելի քան 300 վճարային համակարգերի ու 120 արժույթների:

Նշվում է, որ նոր միասնական ընկերությունը կծառայի «արագ զարգացող էլեկտրոնային առևտրի ոլորտին»:

FIS-ը կանխատեսում է, որ 2021 թվականին եկամտի աճը 6%-ից կհասնի 9%-ի, իսկ Ebitda-ի ֆինանսական աճը առաջիկա երեք տարիներին կհասնի 700 միլիոն դոլարի:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...