ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության հաշվետվությունը հրապարակվում է տարեկան պարբերականությամբ և ներկայացնում է ֆինանսական համակարգի կայունությունը վտանգող հնարավոր ռիսկերի, ինչպես նաև այդ ռիսկերին դիմակայելու ունակության ընդհանուր գնահատականը:
Ֆինանսական կայունության վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման միջոցով ԿԲ-ն նպատակ ունի շահագրգիռ կողմերի համար բացահայտելու ոչ միայն հնարավոր ռիսկերը, այլ նաև ներկայացնելու այդ ռիսկերի կառավարմանը, նվազեցմանն ուղղված քաղաքականությունը:
2025 թվականին ֆինանսական կայունության ռիսկերի ցանկում շարունակել են գերակա մնալ համաշխարհային քաղաքական և տնտեսական բարձր անորոշություններից բխող ռիսկերը: Արդեն 2026 թվականին, Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունն առաջարկի զգալի բացասական շոկի պատճառ է հանդիսացել համաշխարհային տնտեսության համար՝ հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի, ֆինանսական շուկաներում տատանողականության մեծացման և պետական պարտատոմսերի եկամտաբերությունների բարձրացման։ Այս պայմաններում զգալիորեն աճել են նաև համաշխարհային տնտեսական աճի վատթարացման, ինչպես նաև համաշխարհային գնաճային միջավայրի ձևավորման ռիսկերը, որոնք մեծապես կախված կլինեն նաև հակամարտության տևողությունից և էսկալացիայի հետագա մասշտաբներից։
Ֆինանսական կայունության հաշվետվություն (2025թ. տարեկան)
Ֆինանսական կայունություն, զարգացումները և ռիսկերը, ֆինանսական կայունության հաշվետվություն (2025 թ.)




