spot_imgspot_img

FINTECH360 միջազգային համաժողովը կայացավ Երևանում՝ ներկայացնելով ոլորտի զարգացման ամենապահանջված միտումները

Հեղինակավոր FINTECH360 միջազգային համաժողովը կայացավ Երևանում հոկտեմբերի 26-29-ը՝ անդրադառնալով ֆինանսական տեխնոլոգիաների շուկայում ամենաարդիական միտումներին և նորարարություններին։

Համաժողովն անցկացվեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ։ Այս տարի Fintech360-ի գլխավոր գործընկերն էր NABIX ընկերությունը:

Միջոցառումը մեկ մասնագիտական հարթակում միավորեց առաջատար բանկերի և ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, ՏՏ և հեռահաղորդակցության ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների, սկսնակ ընկերությունների, ինչպես նաև ոլորտի փորձագետների։

Համաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել 200-ից ավել մասնակիցներ ԱՄԷ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Չինաստանից։

FINTECH360-ն իր ձևաչափով յուրահատուկ և մասնագիտական համայնքի կողմից սպասված իրադարձություն էր ոչ՛ միայն ոլորտի նորարար միտումների քննարկման, այլ նաև նոր գործընկերներ և բիզնեսի զարգացման հնարավորություններ ձեռք բերելու, բանկային ոլորտի առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակման տեսանկյունից:

Համաժողովի բացմանը ելույթ ունեցան Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գլխավոր տնօրեն Ներսես Երիցյանը։

Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց համաժողովի ծրագիրը և սպասվող վառ տպավորությունները, ինչպես նաև նշեց, որ այս տարի համաժողովը հյուրընկալել է ներկայացուցիչների ավելի քան 20 երկրներից։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, իր ելույթում ողջունելով մասնակիցներին, նշեց նաև, որ ֆինանսական համակարգը Հայաստանում շատ բանկակենտրոն է, և որ առաջիկա համաժողովի շրջանակներում ողջունելի կլինեն մասնագիտական փորձի վրա հիմնված առաջարկությունները, թե ինչպես համակարգը հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գլխավոր տնօրեն Ներսես Երիցյանն իր ողջույնի ելույթում ներկայացրեց գործակալության առաքելությունն ու ծրագրերը, հատկապես շեշտադրեց թվային փոխակերպման թեման և մարդկանց առօրյա կյանքի բարելավմանն ուղղված ծառայությունների և համակարգերի կատարելագործման օրակարգը։

Համաժողովի ծրագրի գործնական հատվածը մեկարկեց Ռուսաստանի Էլեկտրոնային փողերի և դրամական փոխանցումների ասոցիացիայի (REMA) նախագահ Վիկտոր Դոստովի ելույթով, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Ժամանակակից ֆինանսական ոլորտի ռազմավարություններին՝ մասնավորապես ենթակառուցվածքներին և մրցունակ արտադրանքին։

Արդիական թեմաներիը շարունակվեցին ապրանքակենտրոն կազմակերպությունում աշխատանքային ցիկլի վերաբերյալ ESA երկրներում Senteo Inc․ կառավարիչ Ալեքսեյ Վերետենովի ելույթում։ Հատկանշական հարց բարձրացվեց հաճախորդների լոյալության վերաբերյալ։

Հետաքրքրութան կենտրոնում գտնվող թեմաների շարքում էր թվային փոխակերպման մեջ ընկերությունների ձախողումը: Թեմային իր ելույթում անդրադարձավ ProctorEdu-ի հիմնադիր, Matena ICDT փորձագետ Մաքսիմ Ալաթովը։

Հանդիսատեսի համար ուսումնասիրության տեսանկյունից գրավիչ էին բրոքերային ծառայությունների և ներդրումների համար նախատեսված բջջային հավելվածները, որոնց մասին խոսվեց առանձին պանելային քննարկմանը, որի մոդերատորն էր Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիայի (FINARM) տնօրեն Կարեն Զաքարյանը։

Համաժողովի արդիական հիմնահարցերի շարքում քննարկվեցին բանկային էկոհամակարգերը և BNPL ծառայությունները հայաստանյան և միջազգային մասնագետների մասնակցությամբ պանելային քննարկմանը, որի շրջականերում տեղի ունեցավ փորձագիտական կարծիքների փոխանակում։

Եվս մեկ հետաքրքիր և ժամանակի միտումներին համահունչ կոնցեպտ՝ ESG և դեպի կանաչ ֆինանսների անցման թեմատիկայով, ներկայացվեց համաժողովի համապատասխան պանելային քննարկմանը, որի ընթացքում թեմայի առանձնահատկություններին անդրադարձավ նաև Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Միջոցառման ձևաչափի ներքո, ուղղորդվելով մեկ քայլ առաջ, ներկայացվեցին վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները։

Առանձնացավ նաև AILA-ի զարգացման տնօրեն Պավել Պրոկոպևի ելույթում անդրադարձը թվային բանկային հարթակի թեմային։ Համաժողովի մասնակիցները տեղեկացան ավանդական բանկերի համակարգերում թվային ակտիվների հետ աշխատելու նրբությունների վերաբերյալ։

Վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական նոր սերնդի ստարտափներին վերաբերվող ելույթը, որը ևս մեծ հետաքրքրություն առաջացրեց համաժողովի մասնակիցների մոտ, ներկայացվեց Դմիտրի Ստեպանովի կողմից, ով Yandex NPD-ի տնօրենն է, Afisha Picnic, Sports.ru, Journey, Fram-ի, AAL վենչուրային կապիտալի համահիմնադիրն է, ինչպես նաև Matena ICDT փորձագետ է։

Հաջորդիվ համաժողովի ծրագրում քննարկվեցին նաև այնպիսի թեմաներ, ինչպես մարդկային կապիտալը նոր արտադրանքի ստեղծման գործում, թվային արտադրանքի UI/Ux-ը, հաճախորդի թվային պրոֆիլի ստեղծումը բանկային արտադրանքի համատեքստում, միջոլորտային արժեքի առաջարկը և այլ հիմնահարցեր։

Համաժողովի ընթացքում հագեցած օրակարգի շրջանակներում հնչած թեմաները կենտրոնացան նաև բանկերի էվոլյուցիայի, արագ վճարումների, open banking-ի, Open API,  էլեկտրոնային առևտրի, կիբերանվտանգության և անձնական տվյալների պաշտպանություն, ներդրումների ապագայի տեխնոլոգիաների վրա։

Շարունակելով լավագույն ավանդույթները՝ FINTECH360-ն այս տարի ևս իր ծրագում ներառեց մասնագիտական ելույթներ, շնորհանդեսներ և ժամանակակից ֆինանսական ոլորտի ամենարդիական թեմաների շուրջ պանելային քննարկումներ։

Համաժողովի միջազգային ներկայացուցիչների և մասնակիցնեիի համար նախատեսվեցին նաև մշակութային միջոցառումներ՝ Հայաստանի տեսարժան վայրերի բացահայտմամբ և ազգային ճաշատեսակների համտեսմամբ։ Մշակութային ծրագրում ներառվեց նաև հանրահայտ երգիչ Վալերի Մելաձեի ելույթը, որը տեղի ունեցավ համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակին նվիրված երեկոյին։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...