spot_imgspot_img

Հոկտեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

2023թ. հոկտեմբերի 26-29-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

Փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները և ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:

Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում:

FINTECH360 ծրագրում ներառված են ելույթներ և պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.

Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:

  • Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր և BNPL ծառայություններ:
  • Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների և ներդրումների համար:
  • Open Banking և Open API:
  • Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն:
  • Միջսահմանային դրամական փոխանցումներ և վճարումներ. նոր ռազմավարություններ:
  • Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն և NFT շուկաների զարգացումը:
  • e-Commerce. հիմնական շարժիչ ուժը և աճի հեռանկարները:
  • ESG և անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:
  • Թվային բանկ ՓՄՁ-ների համար:

Այս տարի Հայաստանը նշում է դրամի 30-ամյակը, և համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին կներկայացվի նաև ազգային արժույթի ստեղծման, ներդրման և զարգացման պատմությունը։

Համաժողովի ծրագիրն ավանդաբար ներառում է գործնական և ժամանցային մասերը։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և, իհարկե, ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակի տոնակատարությանը:

Համաժողովի ծրագրի և գրանցման համար այցելեք fintech360.io կայքը:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

spot_img

Նմանատիպ նյութեր

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ...

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867...

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Արդշինբանկին տրամադրել են վարկի երկրորդ տրանշը ՄՓՄՁ-ների զարգացման համար

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում...

Հայաստանը՝ տեխնոլոգիական նոր հաբ. Երևանը կրկին կհյուրընկալի WCIT կոնգրեսը

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես...