Fiserv ֆինանսական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունը մուտք է գործում կրիպտո աշխարհ՝ ներկայացնելով թվային ակտիվների նոր հարթակ և FIUSD անվանմամբ սթեյբլքոին, որը նախատեսված է բանկերի և ֆինանսական հաստատությունների համար։
Սթեյբլքոինը ստեղծվել է Paxos-ի և Circle-ի ենթակառուցվածքների հիման վրա՝ նպատակ ունենալով հեշտացնել բանկային և վճարային գործընթացները։
FIUSD-ը կինտեգրվի Fiserv-ի գլոբալ ցանցում, որն ունի 10,000 ֆինանսական հաստատություն և վեց միլիոն վաճառող, և հաճախորդներին կառաջարկի ակնթարթային աճ՝ առանց հավելյալ ծախսերի։ Այն նաև համատեղելի կլինի այլ սթեյբլքոինների հետ, ինչպիսին է օրինակ՝ PayPal-ի PYUSD-ը։
Սթեյբլքոինը նախատեսվում է գործարկել մինչև տարեվերջ, իսկ Fiserv-ը միաժամանակ ուսումնասիրում է նաև դեպոզիտային թոքենների կիրառումը՝ նպատակ ունենալով բանկերին առաջարկել ավելի արդյունավետ այլընտրանքային տարբերակ՝ պահպանելով սթեյբլքոինների առավելությունները։




