spot_imgspot_imgspot_imgspot_img

Fitch-ը հաստատել է Հայաստանի «B+» վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ

«Հայաստանի «B+» վարկանիշն արտացոլում է մեկ շնչի հաշվով եկամտի, կառավարման եւ գործարար միջավայրի ցուցանիշները, ինչպես նաեւ ամուր մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը եւ բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունն՝ ԱՄՀ աջակցությամբ:

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (IDR) «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

Այս կողմերին հակադրվում են արտարժույթով արտահայտված պետական պարտքի մեծ տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները եւ աշխարհաքաղաքական ռիսկերը:

Ուկրաինայի հակամարտության եւ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքով Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի մեծաթիվ քաղաքացիներ, նշվում է Fitch-ում: 2022թ. առաջին կիսամյակում այցելուների թիվն աճել է 515 %-ով: 2022թ. առաջին կիսամյակում ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալն աճել է 200 %-ով:

Fitch-ում կանխատեսում են, որ տնտեսական աճը Հայաստանում այս տարի կկազմի 6.4 տոկոս:

Զեկույցի «Աշխարհաքաղաքական ռիսկեր» բաժնում Fitch-ի մասնագետները նշում են, որ չնայած «Հայաստանի իշխանությունները հավատարիմ եմ բանկային հատվածի ռիսկերի չենթարկելու քաղաքականությանը՝ պատժամիջոցների խախտումների խուսափելու համար, Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները շարունակում են էական մնալ»:

«Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացել են վերջին ամիսներին, օգոստոսին Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև ռազմական բախումը հանգեցրեց զոհերի եւ հաղորդվեց Ադրբեջանի տարածքային նվաճումների մասին: Ակնկալվում է, որ կարճաժամկետ հեռանկարում լարվածությունը բարձր կմնա, քանի որ Ադրբեջանը սկսել է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի նախկինում վտարված բնակիչներին, թեև Fitch-ը ներկայում չի ակնկալում, որ դա ավելի լայն մակրոտնտեսական հետևանքներ կունենա»:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...