spot_imgspot_imgspot_img

«Flight». Լույսի արագությամբ փոխանցումներ բոլոր մեսինջերներով

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր AraratMobile հավելվածն առաջարկում է գումարների փոխանցման նոր գործիք՝ «Flight», որը հնարավորություն է տալիս կատարել 1000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամի և համարժեք արտարժույթի չափով փոխանցումներ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլ մեսինջերներով ինչպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, այնպես էլ ԱրՔա համակարգի անդամ բանկերի քարտերին։

Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը ներկայացրել է «Flight»-ի մի շարք առավելությունները՝ նշելով, որ «Flight»-ը գործարկվել է AraratMobile հավելվածի նոր տարբերակի հետ միաժամանակ դեռ անցած տարվա նոյեմբերի 15-ից՝ չնայած հավելվածի «beta» տարբերակը գործել է դեռևս սեպտեմբերի 16-ից։ Նոր փոխանցման գործիքը հուսալի է և լիովին անվտանգ, քանի որ ուղարկողը և ստացողը որևէ անձնական տվյալ պարունակող տեղեկատվությամբ չեն փոխանակվում։ Եթե խոսենք ավելի պարզ լեզվով, ստացողն ուղարկողին չի տրամադրում, իսկ վերջինս չի պահանջում քարտի վրա դաջված նիշերը և քարտի դարձերեսին նշված CVV կոդը՝ նշելով միայն փոխանցման ենթակա գումարի չափը։

«Flight»-ի էջում ուղարկողը պարզապես ընտրում է ելքագրվող հաշվեհամարը, համապատասխան դաշտում լրացնում փոխանցման ենթակա գումարը և, սեղմելով «փոխանցել» կոճակի վրա, գեներացնում է հղումը և փոխանցում այն ստացողին տարբեր մեսինջերներով՝ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլն։ Ստացողն ընդամենը սեղմում է հղման վրա՝ հավաքելով իր իսկ քարտի վրա դաջված թվերը, և գումարը վայրկյանների ընթացքում մուտքագրվում է իր քարտին։ Ավելին, ստացողը կարող է լինել այլ բանկի քարտապան, այսինքն փոխանցումները կարող են ստանալ ԱրՔա համակարքի անդամ հանդիսացող բոլոր առևտրային բանկերի քարտապանները։

Փոխանցման համար գործում է 0,3% մրցունակ սակագին, իսկ ծառայությունն օժտված է լույսի արագությամբ, ունի օգտագործողին հարմար և պարզ ինտերֆեյս։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...