spot_imgspot_imgspot_imgspot_img

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են հաճախորդների փոխարեն ինքնուրույն գնումներ կատարել, ինչպես նաև ոսկի գնել։ Ծառայությունը նախնական փուլում գործում է միայն Flipkart-ի միջոցով գնումների համար և իրականացնում է ոսկու ավտոմատ գնումներ, երբ գինը հասնում է հաճախորդի կողմից նախապես դրած սահմանաչափին։

Ֆինթեք ընկերությունը նախատեսում է գործակալների միջոցով գնումների այս հնարավորությունը ժամանակի ընթացքում ընդլայնել՝ ներառելով այլ առցանց մանրածախ հարթակներ։ Հետագայում այն նաև նախատեսում է ներդնել հաշիվների ավտոմատ վճարման և ներդրումների կառավարման գործառույթներ՝ թույլ տալով օգտատերերին ավելի շատ ֆինանսական գործարքներ վստահել ԱԲ օգնականներին։

Գլխավոր գործադիր տնօրեն Պրակաշ Սիկարիայի խոսքով՝ գործակալները ստեղծվել են վաճառող գործընկերների հետ համագործակցության շրջանակում՝ որպես վճարային գործիքներ, որոնց նախագծման հիմքում մատչելիությունն ու գների նկատմամբ զգայունությունն են։ Ծառայությունն սկզբում կլինի անվճար, իսկ հետագայում ընկերությունը կարող է ներդնել նաև վճարովի բաժանորդագրություններ։

Super.money-ն նախատեսում է այս տարվա իր ինժեներական բյուջեի շուրջ 20%-ն ուղղել սպառողների համար ԱԲ ենթակառուցվածքի զարգացմանն ու ընդլայնմանը։ Ընկերությունը կանխատեսում է, որ գործակալների կիրառությունները երեքից չորս տարվա ընթացքում կարող են ապահովել ընդհանուր եկամտի 30-40%-ը։

2024թ.-ին գործարկված Super.money հավելվածն առաջարկում է վճարումներ, կրեդիտ քարտեր, վարկեր և ժամկետային ավանդներ՝ մրցակցելով Google Pay-ի և Paytm-ի հետ Հնդկաստանի UPI-ի (Հնդկաստանի թվային վճարումների համակարգը) վրա հիմնված թվային վճարումների շուկայում։ Գործակալային ԱԲ-ում ընկերության ընդլայնումն արտացոլում է ֆինթեք ոլորտի աճող հետաքրքրությունը ավտոմատացված գործարքների նկատմամբ, սակայն դրա երկարաժամկետ հաջողության վրա մեծ ազդեցություն կունենան օգտատերերի շրջանում կիրառության տարածումը, անվտանգությունը և կանոնակարգային պահանջները։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...