spot_imgspot_img

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։

Այս ներդրումը վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում 19-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ հայկական ստարտափներում Formula VC-ն ներդրումները հասնում է $3,4 միլիոնի:

StarsHunt-ն առաջարկում է ինտերակտիվ հարցազրույցներ AI հավաքագրողի հետ: Արհեստական ​​ինտելեկտի առաջադեմ տեխնոլոգիայի շնորհիվ՝ AI հավաքագրողը շփվում է յուրաքանչյուր թեկնածուի հետ տեսազանգի միջոցով՝ նրանց պատասխանների հիման վրա անհատականացված լրացուցիչ հարցեր տալով:: StarsHunt-ի AI հավաքագրողը հասանելի է 24/7 ռեժիմով հարցազրույցներ վարել թեկնածուների հետ:

«StarsHunt-ը վերափոխում է տաղանդների հավաքագրման գործընթացը՝ արհեստական բանականության վրա հիմնված HR օգնականի միջոցով: Տաղանդների հավաքագրումը կարեւոր է ցանկացած բիզնեսի համար, եւ մենք ուրախ ենք աջակցել StarsHunt-ի նորարարական մոտեցմանը»,- նշել է Formula VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր եւ գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։

«Formula VC-ի հետ համագործակցությունը մեծապես կնպաստի աշխարհի ամենաառաջատար AI հավաքագրող ստեղծելու մեր ջանքերին», – նշել է StarsHunt-ի համահիմնադիր եւ նախագահ Ֆեդի Մելիքսեթյանը:

Formula VC վենչուրային ֆոնդն աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր եւ նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է՝ սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով եւ ռեսուրսներով նրանց աճի կարեւոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...