spot_imgspot_imgspot_imgspot_img

«Գլոբալ Կրեդիտ»-ը առաջիններից է միացել imID համակարգին՝ ընդլայնելով հաճախորդների թվային նույնականացման հնարավորությունները

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միացել է imID համակարգին՝ դառնալով համակարգին միացած առաջին ընկերություններից մեկը, որը գործնականում իրականացրել է անձի նույնականացում imID-ի միջոցով։

imID համակարգին ինտեգրման շնորհիվ «Գլոբալ Կրեդիտ»-ի հաճախորդներն այժմ կարող են հավելվածում նույնականացման փուլն իրականացնել նաև այս տարբերակով՝ նվազեցնելով լրացուցիչ գործողությունների անհրաժեշտությունը։

«Մենք մշտապես փնտրում ենք մեր հաճախորդների ճանապարհը պարզեցնելու, այլընտրանքներ ստեղծելու և ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նոր հնարավորություններ։ imID հավելվածին միանալը ևս մեկ կարևոր քայլ է այս ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս նույնականանալ՝ գտնվելով նույնիսկ արտերկրում և չունենալով հասանելիություն անձնական հեռախոսահամարին։ Լինելով թե՛ mobile id imID, թե՛ imID հավելվածի ներդրմանն ու կիրառմանը միացած առաջին ընկերություններից մեկը՝ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք նորարարական տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների համար առավել հարմարավետ փորձառության ձևավորման մեր պատրաստակամությունը», – նշել է Առցանց վաճառքի զարգացման գծով ղեկավար Լևոն Սահակյանը:

«Գլոբալ Կրեդիտ»-ի մասին

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 2010 թվականից։ Ընկերությունը տրամադրում է սպառողական և բիզնես վարկավորման տարբեր ծառայություններ, իսկ CashMe-ն ընկերության հիմնական թվային հարթակն է։ Թվային լուծումների զարգացման միջոցով «Գլոբալ Կրեդիտ»-ը նպատակ ունի ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի հասանելի, հարմարավետ և արագ՝ համապատասխանելով հաճախորդների առօրյա կարիքներին։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...