spot_imgspot_img

Google I/O 2023 կոնֆերանսի գլխավոր նորությունները

Երեկ տեղի է ունեցել Google I/O 2023 համաժողովը, որի ժամանակ ընկերությունը ներկայացրել է մի շարք նորություններ: Եւ այսպես, որո՞նք են եղել կոնֆերանսի հիմնական նորությունները և ի՞նչ սարքեր է ներկայացրել Google-ը:

Յուրքանչյուր տարի համաժողովին ընկերությունը ներկայացնում է իր բրենդային գաջեթներն ու նորարարական լուծումները: Այս տարի միջոցառման հիմնական մասը կենտրոնացած էր արհեստական ​​բանականության վրա:

AI-ն աշխատանքային տարածքում

Google-ը մարտին թողարկեց AI աջակցությամբ մի քանի գործառույթ: Դրա նպատակն էր տեխնոլոգիայի ընդունման արագության հարցում մրցակցել Microsoft-ի հետ: Համաժողովում ներկայացվել է Duet AI-ն՝ ընկերության հավելվածների համար գեներացնող AI գործիքների ամբողջական փաթեթ, որոնք թույլ կտան ավտոմատացնել աշխատանքային հոսքերը։

Նեյրոցանցերի ինտեգրումը լուսանկարներում

Մինչև տարեվերջ Photo ծառայությունում կներդրվի Magic Editor գեներացնող նեյրոցանցը։ Այն թույլ կտա խմբագրել և բարելավել լուսանկարները, հեռացնել ավելորդ օբյեկտները և շատ այլ գործառույթներ: Որպես օրինակ ներկայացրել են մի լուսանկար՝ մարդը ջրվեժի ֆոնին, որտեղ նեյրոցանցը մարդուն տեղափոխել է մի կողմ, հեռացրել հետին պլանում գտնվող ավելորդ մարդկանց, իսկ երկինքը դարձրել ավելի պայծառ:

Բարելավված որոնում և PaLM 2.0 նեյրոնային ցանց

Շնորհանդեսի ժամանակ մշակողները ցուցադրել են իրենց ֆիրմային որոնողական համակարգի աշխատանքը՝ դրանում ինտեգրված Bard չաթ բոտով։ Օգտագործելով չաթբոտը, ընկերությունը նախատեսում է որոնումը դարձնել ավելի խելացի և հարմարվող օգտատիրոջ կոնկրետ հրահանգին:

3D ուղղություններ Google Քարտեզներում

Մշակողները համաժողովին ներկայացրել են նոր սերնդի 3D քարտեզներ, որոնք շուտով հասանելի կլինեն 15 քաղաքում։ Դրանց օգնությամբ հնարավոր կլինի ոչ միայն երթուղի կառուցել, այլև իրական ժամանակում տեսնել եղանակը կամ ճանապարհային երթևեկությունը։

Android 14

Android 14-ի նոր տարբերակում մշակողները շեշտը դրել են նաև արհեստական բանականության վրա։ Նեյրոցանցերի վրա հիմնված գործառույթներից մեկը կլինի Magic Compose-ը messages հավելվածում:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...