spot_imgspot_img

Google Pay-ը նոր գործառույթներ ունի

Google Pay-ում երեք նոր գործիք առցանց գնումները կդարձնեն ավելի պարզ ու անվտանգ:

Google-ը նշում է, որ մարդիկ առցանց վճարումներ կատարելիս, հաշվի են առնում որոշ հիմնական կետեր, մասնավորապես՝ անվտանգություն, հարմարավետություն և խելամիտ ծախսերի գործիքների հասանելիություն:

Այդ իսկ պատճառով ընկերությունը որոշել է Google Pay-ում ավելացնել երեք նոր հնարավորություններ, որոնք ապահովում են վճարման ավելի անվտանգ և շահավետ տարբերակ, ասվում է տեխնոլոգիական հսկայի բլոգում:

Նորարարություններից մեկը կլինի վճարման ընթացքում սեփական քարտերի առավելությունները տեսնելու հնարավորությունը։ American Express և Capital One քարտապանները, ովքեր վճարում են Chrome-ում, ինքնալրացման բացվող ընտրացանկում կտեսնեն յուրաքանչյուր քարտի առավելությունները:

Ներդրվում է նաև BNPL (Գնիր հիմա վճարիր հետո) տարբերակը: Google Pay-ն ունի ինտեգրված Affirm և Zip ապառիկ վճարման ծառայություններ, որոնք թույլ են տալիս վճարումները բաժանել փոքր մասերի ցածր կամ զրոյական տոկոսադրույքով:

Բացի այդ, Google Pay-ն այժմ ունի տվյալների ավտոմատ լրացման գործառույթ՝ օգտագործելով PIN կոդը կամ կենսաչափական տվյալները (մատնահետքի կամ դեմքի սկանավորում): Ընկերությունը նշում է, որ դա արագացնում է վճարման գործընթացը և նվազեցնում մուտքագրման սխալների հավանականությունը՝ չպահանջելով ձեռքով մուտքագրել քարտի անվտանգության կոդը։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...