Google-ը պաշտոնապես սկսել է իր Veo 3 տեսանյութերի գեներացման առաջատար մոդելի գլոբալ գործարկումը՝ հասանելի դարձնելով այն Gemini պլատֆորմի օգտատերերի համար ավելի քան 159 երկրներում։
Այս գործիքը թույլ է տալիս օգտատերերին տեքստային հուշումներով ու հրահանգներով ստեղծել կարճ տեսանյութեր։
Veo 3 մոդելից օգտվելու հնարավորություն ունեն դեռևս միայն Google-ի AI Pro վճարովի փաթեթի բաժանորդները։ Սակայն նույնիսկ այս վճարովի փաթեթի դեպքում օգտատերերը կարող են ստեղծել օրական առավելագույնը երեք տեսանյութ։ Յուրաքանչյուր տեսանյութ կարող է լինել մինչև 8 վայրկյան տևողությամբ՝ հնարավորություն տալով կարճ բայց պատկերավոր կերպով ներկայացնել տեքստային մտքերն ու գաղափարները։
Google-ի ներկայացուցիչ Ջոշ Վուդվարդի խոսքով՝ թիմն ակտիվորեն աշխատում է մոդելի հնարավորությունների ընդլայնման վրա։ Ապագայում նախատեսվում է ավելացնել պատկերից տեսանյութ ստեղծելու գործառույթը, որը թույլ կտա ստատիկ պատկերներից ստեղծել անիմացիոն բովանդակություն՝ ընդլայնելով Gemini-ի ստեղծագործական հնարավորությունների շրջանակը։




