spot_imgspot_imgspot_imgspot_img

Google-ը ներկայացրել է «Խանութ» ներդիրը Android Android TV-ի համար

Google-ը հայտարարել է Android TV-ի նոր «Խանութ» (Shop) ներդիրի մասին, որը թույլ կտա օգտատերերին դիտել խաղերը, որոնք հասանելի են գնելու և վարձակալելու համար: Ընկերությունն այսօրվանից ներդնում է հնարավորությունը ԱՄՆ-ի բոլոր Android TV սարքերի համար:

Մինչ նոր ներդիրը թույլ կտա Ձեզ դիտել նոր վերնագրերը, գրադարան բաժինը ցույց կտա այն ֆիլմերն ու հեռուստաշոուները, որոնք արդեն գնել եք Google Play Movies & TV-ից, YouTube-ից, Google TV-ից կամ Android TV-ից:

Օգտատերերը կարող են նաև ֆիլմեր գնել Android TV-ով, այնուհետև օգտագործել իրենց հեռախոսը կամ պլանշետը՝ դրանք ներբեռնելու Google Play Movies & TV-ի միջոցով՝ ցանկացած այլ սարքում դիտելու համար:

Google-ը հայտնել է, որ նոր «խանութ» ներդիրը հասանելի կլինի Android TV-ի օգտատերերին ամբողջ աշխարհում, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

Որոնողական հսկան զգալի առաջընթաց է գրանցել Android TV-ի էկոհամակարգի զարգացման գործում: Անցյալ տարի ընկերությունն ասաց, որ ամեն ամիս ունեն ավելի քան 110 միլիոն ակտիվ Android TV սարք:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...