Google-ն իր Bard չաթբոտի թոողարկումից ի վեր հայտարարել է ֆունկցիոնալության ամենակարևոր թարմացման մասին:
Թարմացումից հետո արհեստական բանականությունը հասանելի կլինի ավելի քան 180 երկրի օգտատերերի համար 40 լեզվով, ներառյալ ամենատարածվածները, ինչպիսիք են չինարենը, արաբերենը և իսպաներենը:
Բացի այդ, հնարավոր է դարձել նաև չաթբոտում ստեղծել և կարգավորել ծրագրի կոդը։ AI-ն կարող է ճանաչել ծրագրավորման 20 լեզու և սխալներ փնտրել կոդում: Դրանից բացի կարող է կոդ կամ տեքստ արտահանել Gmail, doc փաստաթղթեր, Colab և Replit ծրագրեր:
Bard-ը կարող է պատասխանել կարճ և մանրամասն, պարզ բառերով կամ մասնագիտական լեզվով որոշակի ոլորտում և այլն: Վերջին հնարավորությունը ներկայումս հասանելի է միայն անգլերեն տարբերակում: Պարզեցվել է նաև բոտի հետ «զրույցների» որոնումը, հնարավոր է դարձել պատասխաններով կիսվել ընկերների հետ և օգտագործել լուսանկարները որոնման տողում։




