spot_imgspot_imgspot_img

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2027 թվականի բյուջեի նախագծին. ծախսերը նախատեսվում են 4 տրլն 72 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։ Եկամուտներից շուրջ 3 տրլն 462,7 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից։

Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն շուրջ 14,2 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։ Նախագծի համաձայն՝ բյուջեի պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187,5 մլրդ դրամի, և արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 մլրդ դրամի չափով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...