spot_imgspot_imgspot_img

Երևանը հյուրընկալեց Գրանթ Թորնթոնի տարածաշրջանային գործընկերների ժողովը

Հուլիսի 20–22-ը Երևանում կայացավ Գրանթ Թորնթոնի տարածաշրջանային գործընկերների ռազմավարական հանդիպումը, որը համախմբեց Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Իրաքի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անդամ ընկերությունները ներկայացնող շուրջ 25 գործընկերների և գործադիր տնօրենների։

Եռօրյա հանդիպումը նվիրված էր տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը, բիզնես միջավայրի փոփոխվող միտումների քննարկմանը և այն ռազմավարական ուղղությունների նախանշմանը, որոնք առաջիկա տարիներին ձևավորելու են մասնագիտական ծառայությունների ոլորտի զարգացումը։ Քննարկումների առանցքում էին թվային փոխակերպումը, նորարարական լուծումների զարգացումը, ներդրումային միջավայրի փոփոխությունները, տաղանդների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային աճի և միջսահմանային համագործակցության նոր հնարավորությունները։

Հանդիպումը կարևոր հարթակ էր նաև անդամ ընկերությունների միջև փորձի փոխանակման, լավագույն միջազգային գործելակերպերի ներկայացման և համատեղ նախաձեռնությունների քննարկման համար։ Նման ձևաչափերը նպաստում են միասնական մոտեցումների ձևավորմանը, գիտելիքի փոխանակմանը և տարածաշրջանի տարբեր շուկաներում հաճախորդներին մատուցվող ծառայությունների շարունակական զարգացմանը։

Գրանթ Թորթնոնի կողմից հանդիպման հյուրընկալումը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի կարևոր դերակատարությունը ցանցի տարածաշրջանային համագործակցության շրջանակում՝ ստեղծելով հնարավորություն ամրապնդելու գործընկերային կապերը, ընդլայնելու մասնագիտական համագործակցությունը և խթանելու գիտելիքի ու փորձի փոխանակումը տարածաշրջանի անդամ ընկերությունների միջև։

«Այսօր արագ փոփոխվող աշխարհում հաջողության կարևոր նախապայմանը համագործակցելու, փորձը համադրելու և ապագային միտված լուծումներ ձևավորելու կարողությունն է։ Տարածաշրջանային հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն քննարկելու մեր շուկաների զարգացման առաջնահերթությունները, այլև համատեղ արձագանքելու նոր մարտահրավերներին, բացահայտելու աճի հնարավորությունները և ձևավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում մեր հաճախորդների, մեր մարդկանց և մեր տարածաշրջանի համար։ Ուրախ եմ, որ այս տարի այդ կարևոր երկխոսությունը հյուրընկալեց Երևանը։ Այս հանդիպումը նաև սկիզբ է մի շարք ռազմավարական նախաձեռնությունների, որոնց մասին արդեն այս աշնանը հնարավորություն կունենանք խոսել ավելի առարկայական՝ ներկայացնելով այն զարգացումները, որոնք, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացեն մեր տարածաշրջանի և մեր անդամ ընկերությունների համար», – նշել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը։

Այսպիսով, Երևանում կայացած տարածաշրջանային գործընկերների հանդիպումը նշանավորեց Գրանթ Թորթնոնի տարածաշրջանային համագործակցության նոր փուլը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...