spot_imgspot_imgspot_imgspot_img

«Գրանթ Թորնթոն»-ը՝ Հայաստանի աուդիտորական և խորհրդատվական շուկայի առաջատար՝ 4.3 միլիարդ դրամը գերազանցող հասույթով

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը հրապարակել է Հայաստանի աուդիտորական շուկայի 2025 թվականի վերլուծությունը, որը ներկայացնում է ոլորտի հիմնական միտումները, շուկայի կառուցվածքը և առաջատար դերակատարների դիրքերը՝ հիմնվելով հրապարակային տվյալների ուսումնասիրության վրա։

Վերլուծությունն իրականացվել է՝ հիմնվելով աուդիտորական գործունեություն ծավալող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական ծառայությունների հաճախորդների (աուդիտի ենթարկված կազմակերպություններ) ցանկերի, ինչպես նաև հասանելի այլ տվյալների հիման վրա։

Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են մասնավորապես՝

  • հասույթների ցուցանիշները,
  • շուկայի մասնաբաժինները,
  • հաճախորդների թիվը:

Ուսումնասիրության համաձայն՝ 2026 թվականի մայիսի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն 33 կազմակերպություններ։ Դրանցից 30-ը հրապարակել են ֆինանսական հաշվետվություններ, իսկ 29-ը՝ նաև աուդիտի ենթարկված կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ։

2025 թվականի արդյունքներով ընկերությունների ընդհանուր հասույթը (աուդիտորական և այլ ծառայությունների հանրագումար) կազմել է շուրջ 16.2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով մոտ 18 տոկոս աճ։

Վերլուծության տվյալներով՝ շուկայում ընդհանուր հասույթի ավելի քան 10 տոկոս մասնաբաժին ունեցող կազմակերպություններն են՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան*»-ը, «Էրնսթ ընդ Յանգ Արմենիա»-ն, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն և «Բի-Դի-Օ Արմենիա»-ն։

Նշված կազմակերպությունները ձևավորում են շուկայի զգալի մասը՝ առանձնանալով ինչպես հասույթի ծավալներով, այնպես էլ հաճախորդների քանակով և շարունակական համագործակցությունների մակարդակով։

Ոլորտի զարգացմանը զուգահեռ շարունակում է աճել նաև այս կազմակերպությունների ներդրումը պետական բյուջեի ձևավորման գործում։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 1.1 միլիարդ ՀՀ դրամի հարկ։

Ուսումնասիրությունը նաև արձանագրում է, որ աուդիտորական գործունեությանը զուգահեռ ոլորտում շարունակվում է հարակից մասնագիտական ծառայությունների զարգացումը։ Շատ կազմակերպություններ, օրենքով սահմանված շրջանակներում, մատուցում են նաև հաշվապահական, հարկային, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ։

Ամբողջական վերլուծությունը հասանելի է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի պաշտոնական կայքում:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...