spot_imgspot_img

GROK թոքենն 8 օրում հասել է $160 մլն կապիտալիզացիայի

Grok AI-ի թոքենը թողարկվելուց ընդամենը ութ օր անց ավելացրել է իր շուկայական կապիտալիզացիան՝ մինչև $160 միլիոն։

Ըստ DEXTools-ի, Grok-ի (GROK) գինը վերջին 24 ժամում ավելի քան կրկնապատկվել է՝ շաբաթական ռալլին երկարացնելով մինչև 13000%: Փաստորեն, $100 ներդրումը թոքենի մեջ կարող է մեկ շաբաթում վերածվել 1300 դոլարի:

GROK թոքենն ունի 11000 սեփականատեր, իսկ օրական առևտրի ծավալը կազմում է $25 միլիոն: Այս թոքենն առաջինն էր բազմաթիվ այլ GROK թոքեններից, որոնք մշակողները ստեղծել են տարբեր բլոկչեյններում:

Ըստ DEXTools-ի, GROK-ի խոշորագույն սեփականատերերն ունեն չիրացված շահույթ, որը տատանվում է $2,1 միլիոնից մինչև $6 միլիոն: Այդուամենայնիվ, GROK-USD զույգի հասանելի իրացվելիությունը երկուշաբթի օրվա դրությամբ կազմում է ընդամենը $3,5 միլիոն, ինչը նշանակում է, որ մեկ մեծ վաճառքը կարող է ամբողջությամբ ջնջել ամբողջ աճը:

 

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...