spot_imgspot_imgspot_imgspot_img

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Տնտեսական ակտիվության աճի տեմպը բարձրացավ` 2024 թ. փետրվարին հասնելով 16.3%` 2024 թ. հունվարի 10.7%-ից: Աճի տեմպի արագացումը պայմանավորված էր արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների և առևտրի կտրուկ աճով: Մշակվող արդյունաբերության ոլորտում աճն արագացավ` հունվարի 39%-ից հասնելով 54%-ի փետրվարին, ինչը պայմանավորված էր ոսկու և թանկարժեք իրերի արտադրության ծավալների 12.2-անգամ ավելացմամբ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում աճը վերականգնվեց, ինչը հաջորդեց հունվարին գրանցված կրճատմանը: Շինարարության ոլորտում աճը փետրվարին վերադարձավ 11.7%` նախորդ ամսում աննշան նվազումից հետո: Առևտուրը, որն ամենամեծ աճը գրանցած երկրորդ ոլորտն է, ընդլայնվեց 28.3%, ինչը պայմանավորված էր մեծածախ առևտրով: Ծառայությունների ոլորտի աճը, չհաշված առևտուրը, հասավ 6 տոկոսի`նախորդ ամսվա 4.4%-ից:

Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազեցին 63.3%-ով, սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:

Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5% ինչը պայմանավորված էր Ռուսաստանից ներհոսքերի 53.5% կրճատմամբ: Արտահոսքերը նույնպես կրճատվել են 24.2%, և 5.9% նվազում է գրանցվել դեպի Ռուսաստան արտահոսքերում. Նշանակալի է, որ դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են 139%:

Մարտին գրանցվեց գների 1.2%անկում: Սա պայմանավորված էր պարենային գների 5.6% անկմամբ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակեց աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները` 25 բազիսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման դրույքաչափը տնօրենների խորհրդի մարտի 12-ի նիստում:

Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման բարձր ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները 2024 թ. փետրվարին բարձրացավ մինչև 191.3%, ինչը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների իննապատիկ ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հիմնականում պայմանավորված էր ոսկու, թանկարժեք զարդերի և թանկարժեք քարեր պարունակող մասերի արտահանմամբ:

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման մասնաբաժինն արտահանման ընդհանուր կազմում ավելացել է`2023 թ. փետրվարի 25 տոկոս ցուցանիշից հասնելով 75%` 2024 թ. փետրվարին: Այս բացառիկ աճը կարող է մի շարք գործոնների արդյունք լինել, այդ թվում` թանկարժեք իրերի արտադրության ծավալների մեծացում, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված` վերաարտահանման ծավալների ավելացում: Օգտակար հանածոների և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալները ևս ավելացան, համապատասխանաբար, 72% և 134%, և 11 տոկոսային կետով նպաստեցին ընդհանուր աճին: Մնացած ապրանքային խմբերում արտահանման ծավալները կամ կրճատվել են, կամ աննշան են նպաստել արտահանման աճին: Հունվար-փետրվար ամիսներին արտահանման ընդհանուր ծավալներից 46.6% ուղղությունը եղել է ԱՄԷ-ն, և դա եղել է հիմնականում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը գրեթե երկուսով կրճատվեց` 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին հասնելով 20 տոկոսի` անցած տարվա նույն ժամանակահատվածի 51%-ի համեմատ: Մյուս կողմից, Ռուսաստանը շարունակեց լինել ներմուծման գլխավոր աղբյուրը, որը փետրվարին աճեց 80%-ով: Սա հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման ծավալների աճով: Այս ապրանքային խմբում զուտ արտահանումը փետրվարին կազմել է $400 միլիոն:

2024 թ. մարտին գրանցվել է ՀՀ դրամի զգալի արժևորում` տարեսկզբից գրանցված փոխարժեքի կայունության որոշակի ժամանակահատվածից հետո: Մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամն արժևորվեց 2.7%: Միջազգային պահուստները շարունակեցին նվազել` 2023 թ. վերջի դրությամբ արձանագրված 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարից իջնելով $3.3 միլիարդի` մարտին, և այս կերպ ներմուծման ծածկույթը հասցնելով 2.6 ամսի:

2024 թ. փետրվարին գրանցվել է բյուջեի 64.9 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Տարեսկզբից մինչ օրս գրանցված հաշվեկշռում գրանցվել է 3.8 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ, ինչը պայմանավորված է հունվարին բյուջեի գերազանցված կատարողականով: Հարկային մուտքերը փետրվարին ավելացել են 9.5%-ով` հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի և եկամտային հարկի հավաքագրումների ավելացմամբ: Ծախսերն ավելացել են 34.7%, ինչը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի գրեթե հնգապատիկ ավելացմամբ և փախստականներին օգնելու նպատակով սոցիալական ոլորտին հատկացումների 47% ավելացմամբ:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակել է Երևանի պետական...