spot_imgspot_imgspot_img

Հայաստանը կտրուկ ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան

Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը 2022 թվականին աճել է ավելի քան 200 անգամ. 2022 թվականի հունվարին դրա ծավալը կազմում էր $800 հազար, իսկ 2023 թվականի հունվարին այն հասել էր $180 միլիոնի, գրում է FT-ն։ Հայաստանը չունի սեփական ավտոմեքենաների արտադրություն, վաճառողները արևմտյան շուկայում ձեռք են բերում օգտագործված մեքենաներ, որոնք պատժամիջոցների պատճառով հասանելի չէին Ռուսաստանում:

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԱՄՆ-ն արգելեց Ռուսաստան արտահանել գրեթե բոլոր մարդատար ավտոմեքենաները, և՜ նոր, և՜ օգտագործված։ ԵՄ-ն արգելք է սահմանել ավելի քան 50 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենաների արտահանման վրա: Իսկ այս տարվա հունիսին ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանին շքեղ մեքենաների, ինչպես նաև բոլոր էլեկտրական և հիբրիդային, այդ թվում՝ օգտագործված մեքենաների մատակարարման արգելքը:

նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է անմաքս առևտուր:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...