spot_imgspot_img

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և FAST-ը մեկտեղում են ջանքերը Հայաստանում արհեստական բանականության ոլորտում կրթության զարգացման նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով։

Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի արդյունավետ իրականացման շրջանակում։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել  է, որ նախարարությունը  կարևորում է արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, նշել, որ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս դպրոցական տարիքից ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ:

«Արհեստական բանականությունը հզոր գործիք է, որը կարող է ստեղծել և՛ բարիք, և՛ չարիք: Եթե դպրոցից սկսենք ճիշտ ուղղորդել աշակերտներին՝ արհեստական բանականության կիրառմամբ դրական արդյունքներ ունենալու նպատակով, զգալի ռիսկեր կարող ենք նվազեցնել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել FAST հիմնադրամին նախաձեռնության համար։ Միասնաբար կփորձենք կիրառական խնդիրները հասցնել դպրոց, որպեսզի արդյունքները լինեն ավելի շոշափելի»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը և հույս հայտնել, որ ցանկալի արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորել է այս համագործակցությունը և նշել, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար շատ կարևոր են տեխնոլոգիաների զարգացումը՝ միջազգային ասպարեզում մրցունակ լինելու համար։

«Արհեստական բանականությունն այդ տեխնոլոգիաներից մեկն է, որի մեջ ճիշտ ներդրում կատարելու դեպքում մենք կարող ենք հաջողության հասնել։ Այդ նպատակով շատ կարևոր է ոլորտային կազմակերպությունների և կրթական համակարգի համագործակցությունը, որպեսզի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտները նաև հնարավորություն ունենան լուծել իրական խնդիրներ և աշխատանքային պրակտիկա անցնել այդ կազմակերպություններում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մի քանի տարի հետո կունենանք հազարավոր ԱԲ մասնագետներ, ովքեր իրական փոփոխություն կբերեն երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Արմեն Օրուջյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցների շրջանում։

«Չափազանց կարևորում ենք այն օժանդակ ծրագրերը, որոնք օգնում են պետական քաղաքականությունն ավելի հասցեական և թիրախային իրականացնել»,- ասել է նախարարի տեղակալը:

Հուշագիրը նպատակ ունի ապահովել արհեստական բանականության ուղղությամբ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը,  ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապը, մրցունակ և նորարար մասնագետների սերնդի ձևավորումը:

FAST-ը «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության հետ։ Մեկնարկը տրվել էր  2022-ին, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ արդեն ներդրվել 16 դպրոցական ծրագրերում։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...