spot_imgspot_img

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Լոնդոնում կայացած «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին

Հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Լոնդոնում մասնակցել են Ջեյ Փի Մորգանի կողմից կազմակերպված «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին և իրականացրել ոչ գործարքային իրազեկման արշավ:

Համաժողովի շրջանակներում իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային հանդիպումներ միջազգային կապիտալի շուկայում գործող 27 խոշորագույն ակտիվների կառավարիչների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել էր նաև Հայաստանին նվիրված առանձին պանելային քննարկում ներդրողների ավելի լայն շրջանակի հետ:

Պանելային քննարկման և առանձին հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներն ու դրանց հեռանկարը, պետության կողմից իրականացվող բարեփոխումները, հարկաբյուջետային, պարտքային և դրամավարկային քաղաքականությունները, ներքին պարտքի դրամային շուկայում մասնակցության հնարավորությունը: Գրեթե բոլոր ներդրումային ընկերություններն ունեին դրական ընկալում Հայաստանի և նրա վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Ներդրողների հետ հանդիպումները կարևոր են միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի դիրքի ամրապնդման և պետական պարտատոմսերի ու ընդհանրապես արժեթղթերի շուկայում ինստիտուցիոնալ ոչ ռեզիդենտ ներդրողների մասնակցության ընդլայնման տեսակետից:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է նաև Բլումբերգ գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...