Բրիտանական HSBC բանկը $35 մլն դոլար է ներդրել Tradeshift-ում (Դանիա)՝ ֆինանսական ծառայությունների զարգացման վրա կենտրոնացած նոր համատեղ ձեռնարկություն ստեղծելու ծրագրերի շրջանակներում։
Այս ներդրման պայմանավորվածությունը ֆինանսավորման փուլի մի մասն է, որը, ինչպես սպասվում է, առնվազն $70 մլն կներգրավի HSBC-ից և այլ ներդրողներից:
«Մենք ուրախ ենք գործակցել Tradeshift-ի հետ՝ օգնելու բիզնեսներին և նրանց մատակարարներին ավելի սահուն առևտուր իրականացնել՝ օգտագործելով համաշխարհային մակարդակի տեխնոլոգիաներ և լուծումներ: Այս ներդրումային պայմանավորվածությունը կաջակցի մեր ռազմավարությանը»,-ասել է HSBC-ի համաշխարհային առևտրային բանկերի տնօրեն Բարրի Օ Բայրը:
Հայտնի է, որ Tradeshift-ը պահպանում է ավելի քան $260 միլիարդ արժողությամբ ապրանքների տարեկան համախառն արժեքն իր պլատֆորմի մեկ միլիոն բիզնես օգտագործողների համար, ներառյալ համաշխարհային հսկաները, ինչպիսիք են HSBC-ն, Societe Generale-ը, Air France-KLM-ը, DHL-ը և Fujitsu-ն: