HSBC բանկը պատրաստվում է թողարկել հոնկոնգյան դոլարով ապահովված RedCoin սթեյբլքոինը։
Սկզբնական փուլում RedCoin-ը կօգտագործվի առօրյա վճարումների, այդ թվում՝ անձից անձ (P2P) և անձից առևտրային կետի (P2M) փոխանցումների համար, իսկ հետագայում կներառի նաև կորպորատիվ և ինստիտուցիոնալ գործարքներ։
Գործարկման պահին RedCoin-ը հասանելի կլինի բացառապես PayMe և HSBC HK Mobile App հավելվածների միջոցով։
HSBC-ն նախատեսում է նաև իր բանկային հավելվածներում, կայքում և սոցիալական ցանցերում իրականացնել իրազեկման արշավ՝ ուղղված խարդախությունների կանխարգելմանը և սթեյբլքոինների փոխարկման մեխանիզմների թափանցիկության ապահովմանը։
HSBC-ի Հոնկոնգի մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրեն և մանրածախ բանկային ծառայությունների ու հարստության կառավարման բաժնի ղեկավար Մեգի Էնգի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է խթանել Հոնկոնգի ֆինանսական նորարարությունները՝ պահպանելով բանկին բնորոշ անվտանգությունը, վստահությունն ու պարզությունը։




