HSBC-ն ռազմավարական ներդրում է կատարել Token.io ընկերությունում, որը հաշվից հաշիվ արագ փոխանցումների ծառայություններ տրամադրող առաջատար հարթակ է։ Ֆինանսական մանրամասները չեն բացահայտվել, սակայն այս քայլը խորացնում է դեռ 2019թ.-ին սկսված գործընկերությունը, որի շրջանակում HSBC-ն առաջին անգամ ինտեգրել էր Token.io-ի ենթակառուցվածքը։
Բանկը նախատեսում է ընդլայնել Token.io-ի տեխնոլոգիայի կիրառումը՝ զարգացնելու իր «Վճարել բանկի միջոցով» (Pay by Bank) ծառայությունները, նպաստելով անձից անձ փոխանցումների, հաշվի համալրումների և վարկի մարումների հեշտացմանը։ HSBC-ի գլոբալ վճարումների ղեկավար Մանիշ Քոլին ընդգծել է իրենց վստահությունը Token.io-ի թիմի և բաց բանկային լուծումների նորարարական ներուժի հանդեպ։
Token.io-ի գլխավոր գործադիր տնօրեն Թոդ Քլայդը նշել է, որ համագործակցության այսպիսի խորացումը խթանելու է ընկերության աճն ու նորարարությունը՝ նպաստելով Pay by Bank ծառայության՝ որպես հիմնական վճարային մեթոդ տարածմանը HSBC-ի հաճախորդների համար։




