spot_imgspot_img

HSBC-ն նոր պրոդուկտով կմրցակցի Revolut-ի և Wise-ի հետ

HSBC-ն, որը Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկն է գործարկում է նոր հավելված՝ Zing-ը: Այն հասանելի կդարձնի մատչելի միջազգային փոխանցումներն ու արժույթի փոխանակումը։

Zing-ը հասանելի կլինի Մեծ Բրիտանիայում, իսկ հետագայում նախատեսվում է գործարկել Ասիայում, Մերձավոր Արևելքում և ԵՄ-ում:

Zing հավելվածում գրանցվելը տևում է ընդամենը երեք րոպե։ Գործարքի համար օգտատերերին անհրաժեշտ է մուտքագրել միայն ուղարկողի և ստացողի հեռախոսահամարը կամ էլ.փոստի հասցեն:

HSBC-ն հայտնում է, որ Zing-ն առաջարկում է մրցունակ գներ միջազգային փոխանցումների համար: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ 1000 եվրո փոխանցելը կարժենա ընդամենը 2,99 եվրո:

Zing-ի գործարկումը HSBC-ի ռազմավարության մի մասն է՝ մրցակցել ֆինթեք ստարտափների հետ, ինչպիսիք են Revolut-ը և Wise-ը: Այս ընկերությունները շատ արագ ճանաչելիություն են ձեռք բերեցին մանրածախ հաճախորդների շրջանում՝ առաջարկելով մատչելի և հարմարավետ միջազգային փոխանցումներ և արժույթի փոխանակման ծառայություններ:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...