spot_imgspot_imgspot_imgspot_img

Huawei-ը գործարկել է Fintelligent ԱԲ լուծումը

Huawei-ը ֆինանսական ոլորտի համար գործարկել է Fintelligent ԱԲ լուծումը, որը ներկայացվել է Շանհայում՝ HUAWEI CONNECT 2026-ի շրջանակում անցկացված Global Finance Summit-ի ժամանակ։ Ընկերությունն այս գործիքը ներկայացրել է որպես լուծում անվտանգության, մասշտաբավորման և կայունության այն խնդիրների համար, որոնց բախվում են բանկերը ԱԲ-ն լայնածավալ կերպով ներդնելու ընթացքում։

Fintelligent-ը կառուցված է երեք բաղադրիչների շուրջ, որոնք Huawei-ն անվանում է «խելացի գործարաններ»։ Դրանք են՝ Agent Factory-ն, Token Factory-ն և Data-Knowledge Factory-ն։ Դրանք նախատեսված են ԱԲ գործակալները, թոքենները, տվյալներն ու գիտելիքը մեկ միասնական համակարգում իրար կապելու, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններին մեկուսացված ԱԲ գործիքներից միասնական ենթակառուցվածքի անցնելու հարցում օգնելու համար։

Agent Factory-ն կենտրոնացած է մեծ ծավալով ԱԲ գործակալների ստեղծման և կառավարման վրա։ Այն օգտագործում է openJiuwen-ը՝ Huawei-ի բաց կոդով հարթակը, որը նախատեսված է մի քանի ԱԲ գործակալների համատեղ աշխատանքի համար և ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է գործակալների ստեղծման, գործարկման և կառավարման գործիքներ։

Token Factory-ն հիմնված է TokeNexus-ի վրա։ Վերջինս լուծում է, որն ընդգրկում է թոքենների պլանավորում, ստեղծում, բաշխում ու օպտիմալացում։ Huawei-ի խոսքով՝ դրա նպատակն է օգնել ֆինանսական կազմակերպություններին կառավարել ԱԲ-ի հետ կապված ծախսերը, պահպանել համակարգերի արդյունավետությունը և վերահսկել թոքենների օգտագործումը՝ ԱԲ-ի կիրառության ընդլայնմանը զուգահեռ։

Data-Knowledge Factory-ն ֆինանսական տվյալները, փաստաթղթերն ու բիզնես կանոնները վերածում է այնպիսի տեղեկատվության, որը կարող են օգտագործել ԱԲ գործակալները։ Huawei-ը նաև ներկայացրել է Financial Agentic Data Solution-ը՝ տվյալների և տեղեկատվության շարունակական տրամադրման համար, ինչպես նաև ԱԲ կոդավորման լուծում, որը նախատեսված է հին կոդում առկա կանոնները վերօգտագործելի ինֆորմացիայի վերածելու և բանկային հիմնական համակարգերի արդիականացմանն աջակցելու համար։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...