spot_imgspot_img

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը ԱՄՆ-ում: AI Pin-ն ունի արհեստական բանականության գործառույթներ և հանդիսանում է լիարժեք էլեկտրոնային օգնական:

Թեև վաճառքը միայն ԱՄՆ-ում է, սակայն ցանկացողները կարող են նախապես բաժանորդագրվել այլ երկրներում թողարկմանը:

Գաջեթն ունի խոսափող, տեսախցիկ ու շարժման սենսորներ։ AI Pin առանց էկրանի տեղեկատվությունը պրոյեկտորի միջոցով փոխանցում է օգտագործողի ափին: Դուք կարող եք կառավարել սարքը ձայնով կամ ժեստերով:

Սարքը հասանելի է երեք գույնով. Eclipse երանգով գաջեթը կարժենա $699, Lunar և Equinox գույներով՝ $799։

Humane-ը ներկայացրել է AI Pin-ը 2023 թվականի նոյեմբերին, և միևնույն ժամանակ հայտարարվել է նախնական պատվերների մեկնարկի մասին։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին Բեթանի Բոնջիորնոյի և Apple-ի դիզայներական բաժնի նախկին տնօրեն Իմրան Չոդրիի կողմից:

spot_img

Նմանատիպ նյութեր

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ...

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867...

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Արդշինբանկին տրամադրել են վարկի երկրորդ տրանշը ՄՓՄՁ-ների զարգացման համար

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում...

Հայաստանը՝ տեխնոլոգիական նոր հաբ. Երևանը կրկին կհյուրընկալի WCIT կոնգրեսը

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես...