spot_imgspot_imgspot_img

Humanity Protocol ստարտափը ներգրավել է $30 մլն և այս պահին գնահատվում է $1 մլրդ

Humanity Protocol ստարտափը, որը մասնագիտացած է վերֆիկացիայի և առցանց նույնականացման մեջ՝ նոր ֆինանսավորում է ներգրավել: Այդ միջոցների շնորհիվ ընկերությունը հասել է միաեղջյուրի կարգավիճակի՝ մեկ տարուց պակաս ժամկետում:

Ստարտափը ստեղծում է բլոկչեյնի վրա հիմնված նույնականացման համակարգ, որը ճանաչում է մարդկանց՝ սկանավորելով նրանց ափերը:

Kingsway Capital-ը գլխավորել է ֆինանսավորման փուլը: Այն ներառում էր նաև Animoca Brands-ը, Blockchain.com-ը և Shima Capital-ը՝ որպես ներդրողներ: Հիմնադիր Թերենս Կվոկն ասել է, որ ընկերությունը նաև ներգրավել է մոտ $1,5 միլիոն`ազդեցիկ կրիպտո ընկերություններից:

Անցյալ տարեվերջին հիմնադրված Humanity Protocol-ը նախատեսում է օգտագործել կապիտալը՝ ավելի քան 20 հոգուց բաղկացած իր թիմն ընդլայնելու և նոր գործընկերություններ ստեղծելու համար, քանի որ աճում է հետաքրքրությունը նույնականացման համակարգի նկատմամբ:

Ստարտափը նախատեսում է գործարկել իր թեստային ցանցը երկրորդ եռամսյակում և ներկայումս ունի մոտ 500,000 օգտատիրոջ սպասման ցուցակ, ասել է Կվոկը: Ընկերության հիմնադիրը հավելել է, որ ընկերության առաջնային նպատակն է թողարկել հավելված, որը հեռախոսի տեսախցիկի միջոցով կսկանավորի մարդկանց ափի հետքերը՝ պարզելու նրանց ինքնությունը։

Ընկերությունը նաև նախատեսում է թողարկել դեռևս անանուն կրիպտո թոքեն, որը կարող է օգտագործվել ստուգման վճարներ վճարելու համար:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...