spot_imgspot_imgspot_imgspot_img

Hyundai-ն գործարկում է մեքենայում վճարման ծառայություն

Hyundai Pay-ը հասանելի կլինի 2024 թվականից՝ նոր Hyundai Kona-ում: Վարորդները կկարողանան պահել իրենց քարտի տվյալները և վճարել գնումների համար՝ օգտագործելով կենտրոնական սենսորային էկրանը: Վճարային համակարգի հետ օգտագործման համար հասանելի առաջին ծառայությունը կլինի Parkopedia-ն (թույլ է տալիս պատվիրել և վճարել կայանատեղերի համար ավելի քան 6 հազար վայրերում)։

Ընկերությունից հայտնում են, որ Hyundai Pay-ի և Parkopedia-ի միջև այս գործակցության նպատակն է պարզեցնել կայանատեղիների որոնման, ամրագրման և վճարման գործընթացը:

Hyundai-ի պրոդուկտի պլանավորման և շարժունակության ռազմավարության փոխնախագահ Օլաբիսի Բոյլն ասել է, որ Hyundai Pay-ը կբարձրացնի հաճախորդների փորձը.

«Hyundai Pay-ի լայնածավալ էլեկտրոնային առևտրի պլատֆորմի միջոցով մենք կարող ենք բարելավել հաճախորդների հարմարավետությունը և ընդլայնել նրանց թվային հասանելիությունը»:

Վճարման ծառայությունը կտարածվի Hyundai-ի ինը մոդելի վրա և կներառի էլեկտրական մեքենաներին հատուկ ծառայություններ և գործառույթներ, ինչպես նաև այլ հնարավորություններ, որոնց համար կարելի է վճարել, հայտնում են ընկերությունից:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Wagestream-ը ձեռք է բերել Keebo վարկային ստարտափը

Wagestream-ը, որն աշխատավարձի ակնթարթային փոխանցման հավելված է, ձեռք է բերել բրիտանական...

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...