Ամբողջ աշխարհի գիտնականները փորձում են գտնել դեղամիջոցներ՝ օգնելու Covid-19 հիվանդներին ավելի շուտ վերականգնվել:
Որպես աջակցություն՝ գիտնականների ուշադրությունը գրավել է IBM-ի կողմից ստեղծված աշխարհի ամենահզոր Summit գերհամակարգիչը:
Հետազոտողներն այն օգտագործել են 8000 հայտնի դեղամիջոցների զննության համար` պարզելու դրանց արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ: Summit-ն ընդամենը երկու օրվա ընթացքում նեղացրել է տվյալների շրջանակը՝ հասցնելով 77-ի: Սովորական համակարգիչներ օգտագործելու դեպքում գործընթացն ամիսներ էր տևելու:
Դեղամիջոցների ստեղծումը բավականին տևական գործընթաց է: Նոր դեղամիջոցի ստեղծումը կարող է տևել 10 տարի, և վերջիվերջո ստեղծվածներից շատերն էլ ձախողվում են, քանի որ դրանք անվտանգ կամ պարզապես արդյունավետ չեն: Ահա թե ինչու Summit-ի նման գերհամակարգիչները հատկապես օգտակար են վարակիչ հիվանդության գլոբալ բռնկման ժամանակ, երբ բուժումը դեռ հայտնի չէ:
Նոր և անբուժելի հիվանդությունների ապագա բռնկումների դեպքում դեղամիջոցների հայտնաբերումը հեշտացնող այս գործիքի համակցված օգտագործումը շատ մեծ աջակցություն կհանդիսանան գիտնականնների հայտնաբերումների համար:





