spot_imgspot_imgspot_img

IBM-ն առաջարկեց դասակարգել թվային բանկերը

Ուսումնասիրելով թվային բանկերի աճը, պայքարը և անկումները IBM-ի անալիտիկները կարծում են, որ ավանդական բանկերը դեռևս առավելություն ունեն թվային բանկերի նկատմամբ:

Համաշխարհային բանկային աշխարհն անընդմեջ փոխվում է, իսկ ամենակարևորը փոխվում է բանկի հաճախորդ տեսակը, որը շատ հաճախ ֆինտեխի կողմից անսահմանափակ առաջարկներ է ստանում:

IBM-ը նշում է, որ Չինական ինտերնետ-հսկա Tencent-ը ստեղծեց WeBank-ը՝ հույս ունենալով հավելյալ շահույթ ունենալ օգտատերերի բազայից:

Էլեկտրոնային առաջատարներ Tesco, Rakuten և Walmart-ը նույնպես մտան բանկային սեկտոր:

BankMobile, Number26, Atom, ZenBanx և NuBank. այս անվանումները ֆինանսկան նորություններում հայտնված ընկերությունների շատ փոքր մասն են կազմում: Այս նեոբանկերի ընդհանրությունը կայանում է նրանում, որ իրենց կողմից առաջարկվող ծառայությունների հիմք են հանդիսանում թվային տեխնոլոգիաները:

IBM-ը կարծում է, որ գոյություն ունեցող նոր բանկերը, ըստ թվային տեխնոլոգիաների ճանապարհի զարգացման և բիզնես կազմակերպման ուղիների կարելի է բաժանել 4 մասի.

A. Ավանդական բանկի ձևաչափից դուրս եկած թվային բրենդ. երբ խոսքը գնում է թվայնացման մասին, ապա ոչ բոլոր բանկերն են շահարկում իրենց բրենդը:

B. Ի տարբերություն առաջին խմբի այս տեսակի մաս կազմողները գտնում են, որ ավանդական փորձը պետք է դուրս գա բրենդինգի շրջանակից և շոշափելի դառնա տարբեր մոբայլ ծառայությունների մատուցման ճանապարհով:

C. Կլասսիկ բանկի թվային կետ. սա փորձի և նոր բիզնես գործընթացների սինթեզն է: Այս տեսակին հակված են այն բանկերը, որոնք հասկանում են, որ իրենց գոծող համակարգը և բիզնես առաջարկներն ենթակա չեն արագ փոփոխման:

D. 100%-անոց թվային բանկի տեսակ. իրենց բոլոր ծառայությունները մատուցում են բացառապես թվային տեխնոլոգիաների միջոցով:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...