spot_imgspot_imgspot_img

ICE-ը $5.7 միլիարդով ձեռք կբերի MarketAxess-ը

Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) սեփականատեր Intercontinental Exchange-ը (ICE) համաձայնել է մոտ 5.7 միլիարդ դոլարով ձեռք բերել MarketAxess ֆիքսված եկամտաբերությամբ արժեթղթերի թրեյդինգի էլեկտրոնային հարթակը։

MarketAxess-ը սպասարկում է շուրջ 2,100 ինստիտուցիոնալ ներդրողների և բրոքեր-դիլերների ավելի քան 90 երկրներից՝ ապահովելով կորպորատիվ և համայնքային պարտատոմսերի, ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի, եվրոպարտատոմսերի, զարգացող շուկաների պարտքային գործիքների և այլ ֆիքսված եկամտաբերությամբ արժեթղթերի էլեկտրոնային թրեյդինգը։

ICE-ի գնահատմամբ՝ այս ձեռքբերումը կօգնի ընկերությանը ամրապնդել իր դիրքերը պարտատոմսերի շուկայում, որն ունի մոտ 145.1 տրիլիոն դոլարի չմարված պարտք։ Ընկերությունը նշել է, որ MarketAxess-ի ինստիտուցիոնալ հաճախորդների ցանցի համադրումը իր մանրածախ պարտատոմսերի բիզնեսի և տվյալների ենթակառուցվածքի հետ կստեղծի միասնական էկոհամակարգ շուկայի բոլոր մասնակիցների համար։

Սպասվում է, որ միասնական հարթակը կբարելավի իրացվելիությունը, կընդլայնի վերլուծական ու թրեյդինգի գործիքների հասանելիությունը, կբարելավի գնագոյացումը, ինչպես նաև կպարզեցնի թրեյդինգի գործընթացները՝ նպաստելով ավելի որակյալ գործարքների իրականացմանն ո ծախսերի նվազեցմանը։ Միաժամանակ, երկու ընկերությունների գնային տվյալները, ինդեքսները ու վերլուծական հնարավորությունները կձևավորեն ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների տվյալների ամենաընդգրկուն հարթակներից մեկը։

Գործարքի ավարտը նախատեսվում է 2027թ.-ի առաջին կեսին՝ բաժնետերերի և կարգավորող մարմինների հաստատումից հետո։ Համաձայն պայմանագրի՝ ICE-ը յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարի 167 դոլար կանխիկ գումար, ինչը 33%-ով գերազանցում է MarketAxess-ի՝ 2026թ.-ի հուլիսի 29-ի թրեյդինգային օրվա փակման գինը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...