Ռուսական vc.ru կայքը պատրաստել է հոդված, թե ինչպես մոտիվացնել այն մարդկանց, ովքեր երբեք չունեն ժամանակ որոշ դասընթացների հաճախելու համար:
Նյութը պատրաստվել է «Business Drive Academy»-ի աջակցությամբ, որը ներկայացնում ենք այն ստորև.
Խոսենք պարզ կրթական ձևաչափի մասին՝ բաղկացած 5, 50 և 500 բառից։
5 բառով
Դարձնել դրանք տարողունակ և բովանդակային:
50 բառով
Որպեսզի անընդհատ շտապող մարդը կարողանա ժամանակ գտնել առցանց ուսման համար, պետք է դասընթացը դարձնել հնարավորինս օգտակար և կարճ: Օրինակ, հեռացնել բոլոր ավելորդությունները: Այդպես կստացվի մինի դասընթաց. լավ կառուցված ծրագիր՝ գործնական խորհուրդներով, նախատեսված մի քանի ժամյա ուսուցման համար: Լավ է, երբ մինի դասընթացը միավորում է մի քանի ձևաչափեր՝ տեքստ, ինֆոգրաֆիկա, վիդեո դասախոսություններ և նույնիսկ աուդիո տարբերակ:
500 բառով
Համաձայն Sell Courses Online հարթակի ուսումնասիրության՝ առցանց դասընթացին գրանցված ուսանողների միայն 15%-ն է այն հաջողությամբ ավարտում: Խոսքը միայն որակի մասին չէ (բովանդակությունն ինքնին կարող է լավը լինել): Կարևոր պատճառներն են ժամանակի պակասը և օգտվողների ներգրավվածության համակարգված նվազումը: Վիճակագրության համաձայն՝ տեսահոլովակի մեկնարկից հետո երկու րոպեի ընթացքում ունկնդիրը սկսում է կորցնել հետաքրքրությունը։
Մինի դասընթացը ձևաչափ է, որը կարող է լուծել այս խնդիրները: Ինչպես այն դարձնել հետաքրքիր օգտվողների համար, բայց միևնույն ժամանակ տեղեկատվական դասընթաց՝ ներկայացրել է Ռոստելեկոմի մարքեթինգի տնօրեն Սերգեյ Տաբոլինը։
Մինի դասընթաց – ի՞նչ է դա։
Լավ ծրագիրն այնպես է նախագծված, որ մարդը կարողանա յուրացնել այն ընդամենը մեկ շաբաթում՝ «չզոհաբերելով» աշխատանքը, ընտանիքը և այլն։ Ռոստելեկոմի ձեռնարկատերերի համար կրթական հարթակ Business Drive Academy-ի հետազոտության համաձայն՝ իրենց հաջողվում է շաբաթական չորսից վեց դաս անցկացնել՝ օրական առավելագույնը մեկ ժամ տեւողությամբ: Մինի-դասընթացների և սովորական դասընթացների հիմնական տարբերությունը նվազագույն տեսությամբ և 0 տոկոս ավելորդությամբ գործնական խորհուրդների և կյանքի հաքերների վրա կենտրոնանալն է: Օրինակ՝ թվային առաջխաղացման դասընթաց անցկացնելիս պետք չէ խոսել «սոցիալական մեդիայի դարաշրջանի» մասին և վերլուծել 20-րդ դարի հայտնի մարքեթոլոգների կենսագրությունները։ Ավելի լավ է միանգամից հրահանգներ տալ, թե ինչպես կազմել բովանդակություն՝ պլան:
Ինչպե՞ս կազմել սեփական մինի-դասընթացը
Ռոստելեկոմի համար ընդհանուր 21 մինի-դասընթացներ կազմելով՝ եզրահանգել ենք մի քանի կարևոր կանոնի։ Այսպիսով, անհրաժեշտ է.
• Թիրախային լսարանի մանրամասն ուսումնասիրություն. Հարցազրույց ենք ունեցել հինգ հազար ձեռներեցների հետ, որոնցից շատերն աշխատում են մարզերում։ Պարզվեց, որ ուսանողներին առանձնապես չեն հետաքրքրում տնային առաջադրանքները և թեստերը, ինչը նշանակում է, որ ծրագիրը չպետք է ծանրաբեռնվի դրանցով։
• Հասկանալ, թե դասընթացն ինչ խնդիր կլուծի նրանց համար: Թիրախային լսարանի խնդիրները հասկանալու համար հարցազրույց անցկացրեք պոտենցիալ ունկնդիրների հետ. մենք այդպես վարվեցինք Ակադեմիայում: Նման հարցման արդյունքում մենք կազմեցինք դասընթաց այն մասին, թե որտեղ ներդրումներ անել ճգնաժամի դեպքում։
• Գտեք ճիշտ խոսնակ: Դասախոսը չի կարող լինել տեսաբան՝ ունկնդիրների խնդիրները նրան պետք է ծանոթ լինեն անձնական պրակտիկայից։ Մենք հրավիրում ենք հենց ձեռներեցներին՝ աշխատելու բիզնես լսարանի համար նախատեսված դասընթացի վրա, նրանց, ովքեր սկսել են միկրո բիզնեսով և կարողացել են ընդլայնել այն:
• Բացատրեք պարզ բառերով: Տերմինները (նույնիսկ համեմատաբար տարածվածները, ինչպիսիք են Agile կամ Scrum) կարող են վախեցնել օգտվողներին և դանդաղեցնել ուսուցման գործընթացը:
• Հավասարակշռել օգտակար և զվարճալի տեղեկությունը: Այսինքն՝ մոտավորապես 80 տոկոս օգտակար տեղեկություն և 20 տոկոս զվարճալի։ Այդպես դասընթացը մնում է ոչ ձանձրալի, բայց դասերը չեն ձգձգվում։
• Հարմարեցրեք հարթակը շարժական սարքի համար: Եթե մարդ ուզում է ինչ-որ օգտակար բան կարդալ տան ճանապարհին կամ վազքուղու վրա, նա պետք է ունենա այդ հնարավորությունը։
• Ներկայացրեք նյութեր տարբեր ձևաչափերով: Նույն տեղեկությունը կարող է ներկայացվել և՛ որպես տեսադասախոսություն, և՛ որպես հուշում, և՛ որպես հոդված, և՛ որպես ինֆոգրաֆիկա:
• Չմոռանալ ամրապնդման մասին։ Յուրաքանչյուր դաս պետք է ունենա ամփոփում, իսկ դասընթացի ավարտին՝ վերջին դաս՝ հիմնական եզրակացություններով:
Որտե՞ղ կարելի է տեսնել օրինակներ
Այն, ինչ մենք անում ենք Business Drive Academy-ում, կարելի է դիտել այստեղ կամ iOS-ում և Google Play հավելվածներում: Հարթակում կան դասընթացներ պոտենցիալ և պրակտիկ ձեռներեցների համար՝ կիրառական թեմաներով. հաշվապահական հաշվառումից մինչև թիրախային հաճախորդներ գտնելը: Business Drive Academy-ում սովորում է (այսինքն՝ ամեն շաբաթ առնվազն մեկ դաս է անցնում) 17 հազար մարդ։
Ուսանողների մինչև 69%-ն ավարտում է դասընթացը մինչև վերջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





