spot_imgspot_imgspot_img

«Ինեկո Գրուպը» 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել Alif ֆինտեխ ընկերությանը

«Ինեկո Գրուպը» $10 մլն ֆինանսավորում է տրամադրել Կենտրոնական Ասիայի Alif ֆինտեխ ընկերությանը՝ մուտք գործելով իսլամական ֆինանսավորման ոլորտ։

Գործարքն իրականացվել է իսլամական ֆինանսավորման Mudarabah մոդելով, որի շրջանակում ներգրավված միջոցները կուղղվեն Ուզբեկստանում Alif-ի գործունեության ընդլայնմանը՝ հիմնականում Alif Nasiya տարաժամկետ ֆինանսավորման ծառայության զարգացմանը։

Ֆինանսավորումն «Ինեկո Գրուպի» միջազգային ընդլայնման ռազմավարության կարևոր քայլերից է՝ ուղղված նոր շուկաներում ներկայության ամրապնդմանն ու ֆինանսավորման նոր ուղղությունների զարգացմանը։

«Այս գործարքը «Ինեկո Գրուպի» միջազգային ներկայությունն ընդլայնելու և ֆինանսավորման նոր ուղղություններ զարգացնելու մեր ռազմավարության մի մասն է։ Նման համագործակցությունները մեզ հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր փորձառություն և ընդլայնել մեր ֆինանսական լուծումների շրջանակը», – նշել է «Ինեկո Գրուպի» միջազգային բիզնեսի տնօրեն Դմիտրո Տոլստիկը։

Գործարքը «Ինեկո Գրուպի» համար ևս մեկ կարևոր քայլ է միջազգային շուկաներում ներկայության ամրապնդման և ֆինանսավորման նորարարական գործիքների կիրառման ուղղությամբ՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով ընդլայնելու խմբի փորձառությունն իսլամական ֆինանսավորման ոլորտում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...