spot_imgspot_img

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝ թվային լուծում։

Ապառիկ գնումներ իրականացնելու համար այլևս պարտադիր չէ վաճառակետերի աշխատակիցների ներգրավվածությունը վարկային սահմանաչափի հաստատման, անձնական տվյալների մշակման և այլ գործընթացների համար։

Բավական է միայն վաճառակետում հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով՝ հաճախորդի սմարթֆոնի միջոցով։

Ավելին, հաճախորդները հնարավորություն ունեն, նախքան վաճառակետ այցելելը, InecoMobile հավելվածում կամ www.sprintonline.am հարթակում ստուգելու և ակտիվացնելու իրենց վարկային սահմանաչափը, ինչի արդյունքում վաճառակետում ապառիկի ձևակերպման գործընթացը կտևի ընդամենը 1-2 րոպե։

«Ինեկոբանկը, կանգնած լինելով ապառիկ գնումների ֆինանսավորման մշակույթի ակունքներում, իսկ այսօր արդեն հանդես գալով որպես առաջատար թվային բանկ, իր հաճախորդներին է առաջարկում բոլորովին նոր փորձառություն՝ դասական դարձած «Ապառիկը տեղում» ծառայությունը տեղափոխելով նրանց սմարթֆոններ»,- նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը։ – «Մեր թվային նորարարությունների նպատակն է խնայել հաճախորդների ժամանակը և մեր ծառայությունները հարմարեցնել յուրաքանչյուրի կենսակերպին ու պահանջմունքներին»։

Ապառիկ գնումներ կաատարելու այս հնարավորությունից կարող են օգտվել նաև Ինեկոբանկի ծառայություններից երբևէ չօգտված անձինք։ Առաջին անգամ սահմանաչափ ակտիվացնելիս սմարթֆոնի միջոցով կիրականացվի բիոմետրիկ նույնականացում։

InecoMobile հավելվածում և www.sprintonline.am հարթակում գրանցվելիս հաճախորդները, ապառիկից բացի, կարող են ստուգել և օգտագործել այլ վարկատեսակներ ևս՝ կանխիկ վարկ անմիջապես քարտին, վարկային գիծ, գործող վարկերի վերաֆինանսավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկ և ավելին:

Ինեկոբանկի բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները ներկայացված են պաշտոնական կայքէջում։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...