Ինեկոբանկը SME Banking Club-ի կողմից կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովի շրջանակում մայիսի 17-ին ներկայացրեց InecoPay նորարարական լուծման`բիզնես ոլորտում գրանցած հաջողության պատմությունը։
Համաժողովի ընթացքում Ինեկոբանկին տրվեց տարածաշրջանի ամենանորարար բանկերի ցանկում ներգրավված լինելու հավաստագիր։
Բանկում տեղեկացրեցին, որ InecoPay-ը պարզ և հարմար լուծում է վճարողի և վճարում ընդունողի համար, որի շոնորհիվ հաճախորդները ձեռքի տակ եղած սմարթֆոնով կատարում են վճարումներ՝ սքանավորելով վաճառակետերում ներկայացվող QR կոդը, մինչդեռ կազմակերպությունները առանց հավելյալ ներդրումների և ժամանակի վատնման ընդունում են QR կոդի միջոցով վճարումներ, ավելին, ի տարբերություն քարտով վճարումների, գումարը հասանելի է լինում նրանց բանկային հաշվին առավելագույնը մեկ ժամվա ընթացքում:





