Pi chatbot-ի հիմքում ընկած ստարտափը՝ Inflection AI-ն, ընդհանուր առմամբ հավաքել է $1,5 միլիարդի ֆինանսավորում: Ընկերության շուկայական արժեքը կազմել է $4 մլրդ։
Forbes-ն առաջինն էր, ով հայտարարեց համաշխարհային ներդրումային փուլի ավարտի մասին։ Այնուհետեւ տեղեկությունը հաստատվել է Inflection AI-ում։ Հանգանակված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է $1,525 մլրդ։
Ստարտափում կապիտալը ներդրել են Nvidia-ն, Microsoft-ը, ինչպես նաև երեք միլիարդատերեր՝ Ռիդ Հոֆմանը (Linkedin), Բիլ Գեյթսը (Microsoft) և Էրիկ Շմիդտը (Google): Հատկանշական է, որ նոր գործընկեր է դարձել միայն Nvidia-ն, մինչդեռ մնացած բոլորն արդեն մասնակցել են նախորդ՝ «seed» փուլին։
Inflection AI-ն գործարկվել է 2022 թվականին։ Նրա պրոդուկտը՝ Pi chatbot-ը, դիրքավորվում է որպես «անձնական օգնական»:





