Meta-ն սկսել է Instagram-ում արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտի փորձարկումը։ Չաթբոտը հայտնվել է նաև WhatsApp-ում և Messenger-ում։
Սոցիալական մեդիա հսկան փորձում է ավելի շատ արհեստական բանկանության ծառայություններ տրամադրել այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ոլորտում կատարված մեծ քայլերից հետո:
2023 թվականի փետրվարին Meta-ն հայտարարեց չաթ-բոտերի և արհեստական բանականության այլ գործիքների ստեղծման և փորձարկումների մասին:
Առաջին օգտատերերը, ովքեր սկսել են նկատել Meta AI-ի առաջացումը, ապրում են Հնդկաստանում և Աֆրիկայում։
Հնդկաստանն ունի Facebook-ի և WhatsApp-ի ավելի քան 500 միլիոն օգտատերեր՝ այն դարձնելով Meta-ի ամենամեծ մարկետը:





