spot_imgspot_img

Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով

EasyPay ընկերության ու Ֆորա-Բանկի համագործակցության շնորհիվ հնարավոր են 0% միջնորդավճարով ակնթարթային փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան։ Փոխանցումները հնարավոր է կատարել «ФОРА-БАНК» հավելվածից easywallet հաշվին՝ մուտքագրելով ստացողի հեռախոսահամարը։

Ֆորա-Բանկի հավելվածից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝

1. սեղմել «Перевод по телефону» կոճակը,
2. ընտրել easywallet,
3. լրացնել ստացողի՝ easywallet-ում գրանցված հեռախոսահամարը,
4. մուտքագրել փոխանցվող գումարի չափը և հաստատել փոխանցումը։

Փոխանցված գումարը անմիջապես հասանելի կլինի easywallet օգտատիրոջ հաշվին:

Փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 150 000 ռուբլի՝ մեկ գործարքի կամ մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների համար։ Մեկ հաճախորդի գործարքների ամսական սահմանաչափը 1 000 000 ռուբլի է՝ հաշվի առնելով տվյալ ծառայության միջոցով կատարված բոլոր փոխանցումները: Գումարի փոխանցման արժույթը ռուբլին է, ստացման արժույթը՝ դրամը։ Գործարքի համար միջնորդավճար չի գանձվում։

Ֆորա-Բանկից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...