spot_imgspot_imgspot_img

Ամեն ինչ՝ INTERNSHIP@EasyPay փորձնակության ծրագրի մասին

Եթե դու պլանավորում ես սկսել քո կարիերան և մտնել աշխատաշուկա, նպատակ ունես ստանալ մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառել գործնականում, ցանկանում ես ծանոթանալ լավագույն ֆինթեք կազմակերպություններից մեկի մշակույթին և արժեհամակարգին, ձգտում ես դեպի պրոֆեսիոնալ զարգացում և նեթվորքինգ, ապա EasyPay-ի վարձատրվող փորձնակության ծրագիրը քեզ համար է։

Ոլորտները

EasyPay-ի փորձնակության ծրագրի դիմորդները հնարավորություն կունենան փորձ ձեռք բերել հետևյալ ոլորտներում.

  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ֆինանսական վերլուծություն
  • Տեխնիկական սպասարկում
  • Իրավաբանություն
  • Անվտանգություն
  • Պրոդուկտների զարգացում և նախագծերի կառավարում
  • Գործառնական հաշվապահություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • B2B վաճառք

Easypay internship

Ովքե՞ր կարող են դիմել

Բուհերի ավարտական կուրսի ուսանողները
Վերջին 2 տարվա ընթացքում բուհ ավարտած շրջանավարտները

Ընթացքը

Մասնակցության հայտ ներկայացրած ուսանողներին կհրավիրենք հարցազրույցի՝ գնահատելու հաղորդակցման հմտությունները, թիմում աշխատելու ու խնդիրներին լուծում տալու ունակությունները։ Վերջին փուլում տեղի կունենան անհատական հարցազրույցներ։

Easypay Internship

Տեվողությունը

Ընտրված փորձնակների համար պրակտիկան կտևի մինչ 2 ամիս` օրական 4 ժամ։ Պրակտիկան նախատեսվում է սկսել ապրիլի 17-ից։

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ առցանց մասնակցության հայտ ներկայացնել։

Ծրագրին գրանցվելու համար գրանցվեք այստեղ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...