spot_imgspot_imgspot_img

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է ներդրումներին նվիրված նախարարական կլոր սեղան-քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում Պապոյանն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններին՝ ընդգծելով, որ առաջիկա տասնամյակում շեշտը դրվելու է ժամանակակից և բարձր արտադրողականությամբ արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդիականացման, թվայնացման և ավտոմատացման վրա։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հիմնական հնարավորությունները՝ ընդգծելով օտարերկրյա ուղղակի ներդրումների կարևորությունը նոր արտադրական կարողությունների ձևավորման, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև հայկական ընկերությունների՝ գլոբալ արժեքային շղթաներին ինտեգրման տեսանկյունից։

«Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի՝ համատեղելով կապիտալը, տեխնոլոգիաներն ու մարդկային ներուժը և ստեղծելով արտադրանք տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների համար»,– նշել է նախարարը։

Հայաստանի արհեստական բանականության ոլորտում իրականացվող խոշոր նախագծերի շարքում Գևորգ Պապոյանը մատնանշել է Firebird-ի և NVIDIA-ի համագործակցությամբ Հայաստանում իրականացվող «Firebird AI Factory» խոշոր տեխնոլոգիական նախագիծը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...