Jaguar և Rover ընկերությունը թեստավորոում է էլեկտրոնային դրամապանակ, որը թույլ կտա վարորդներին վաստակել կրիպտոարժույթներ: Դրա փոխարեն նրանք պետք է ճանապարհի և խցանումների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրեն:
Վիրտուալ գումարը վարորդները կարող են օգտագործել սուրճի, էլեկտրոնային մեքենայի լիցքավորման և կայանման ծախսերը հոգալու համար:
Վարորդները կարող են նաև ինքնուրույն լիցքավորել Smart Wallet-ը ավանդական վճարային միջոցների շնորհիվ:
Մուտք գործել թվային դրամապանակ հնարավոր է մեքենայում տեղադրված ցուցադրման վահանակի միջոցով:
Ծառայությունը թույլ է տալիս պահպանել կրիպտոարժույթներն այն ժամանակ, երբ մեքենան ավտոմատ կերպով ինֆորմացիաա է տալիս տեղի իշխանություններին կամ նովիգացիոն ծառայություններ մատուցող ընկերություններին:





