spot_imgspot_imgspot_img

Kapital ֆինթեքը ներգրավել է $100 միլիոն

Մեխիկոյում հիմնված Kapital ֆինթեք ընկերությունը, որը փոքր և միջին բիզնեսներին տրամադրում է ԱԲ ծառայություններ, ներգրավել է 100 միլիոն դոլար Series D ֆինանսավորման շրջափուլում։ Ներդրումային փուլը գլխավորել են Tru Arrow Partners-ը և Fasanara Capital-ը՝ Cervin Ventures-ի, Niya Partners-ի և Overlook Capital-ի մասնակցությամբ։

Նոր ֆինանսավորումը հաջորդում է նախորդ տարվա սեպտեմբերին Series C շրջափուլում ընկերության ներգրաված 100 միլիոն դոլարին, որի արդյունքում Kapital-ի գնահատումը կրկնապատկվել էր՝ հասնելով 1,3 միլիարդ դոլարի։ Նոր փուլից հետո ընկերության գնահատումը չի հրապարակվել։

Kapital-ը տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված բանկային հարթակ է, որն օգնում է փոքր և միջին բիզնեսներին արդյունավետորեն կառավարել իրենց գործունեությունը, դրամական հոսքերը և ֆինանսավորումը։ Ընկերությունը ծառայություններ է մատուցում Մեքսիկայում և Կոլումբիայում և արդեն ունի 350,000 հաճախորդ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Ռենե Սաուլի խոսքով՝ նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա արագացնել Kapital-ի զարգացման հաջորդ փուլը և ընդլայնել գործունեությունը առաջնահերթություն համարվող շուկաներում, մասնավորապես՝ Մեքսիկայում և ԱՄՆ-ում։

Kapital-ը զարգացման այս նոր փուլ է մտնում ֆինանսական լավ ցուցանիշներով։ Ընկերությունը երկրորդ եռամսյակում գրանցել է շուրջ 50 միլիոն դոլարի զուտ շահույթ, վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 220%-ով՝ գերազանցելով 1,7 միլիարդ դոլարը, իսկ ավանդների ծավալն աճել է 234%-ով՝ անցնելով 3,5 միլիարդ դոլարը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...