spot_imgspot_img

Կայացել է «ՏՏ որորտի ապագան. պետություն-մասնավոր երկխոսություն» միջոցառումը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 18֊ին մասնակցել է «ՏՏ որորտի ապագան. պետություն-մասնավոր երկխոսություն» միջոցառմանը, որը կազմակերպել էր «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը:
Հանդիպմանը մասնակցում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ՏՏ առաջատար ընկերությունների և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։
 Միջոցառման նպատակն էր խթանել պետություն-մասնավոր կառուցողական երկխոսությունը ՏՏ ոլորտի նոր օրենսդրության շուրջ, լրամշակել շահագրգիռ բոլոր կողմերի փոխընդունելի առաջարկներով և ապահովել ՏՏ նոր օրենսդրության արդյունավետ ներդրումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի առանցքային դրույթներին նվիրված շնորհանդեսը, որին հաջորդել է պանելային քննարկում և մտքերի փոխանակում ինչպես նշված օրենքի, այնպես էլ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...