spot_imgspot_img

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ, կիսվել է ահեստական բանականության ներդրման իր հաջողությամբ:

OpenAI մոդելների վրա հիմնված օգնականը կատարում է 700 աշխատակցի լրիվ դրույքին համարժեք աշխատանք, նշված է ընկերությունը բլոգում:

AI օգնականը ներկայացվել է մեկ ամիս առաջ: Այս ընթացքում նրան հաջողվել է մշակել 2,3 միլիոն հաճախորդի հարցում:

Ըստ Klarna-ի, վիրտուալ օգնականն ավելի ճշգրիտ է խնդիրների լուծման հարցում, քան աշխատողները և հաճախորդների բավարարվածության առումով նրանց չի զիջում: Կանխատեսվում է, որ 2024 թվականին տեխնոլոգիան ընկերությանը լրացուցիչ $40 մլն շահույթ կբերի։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ Klarna-ն պատրաստվում իրականացնել IPO $20 մլրդ կապիտալով:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...