spot_imgspot_img

Klarna-ն վաճառում է իր Hero վիրտուալ գնումների հարթակը

Klarna ֆինթեքը վաճառում է Hero վիրտուալ առևտրային հարթակը, որը գնել է 2021 թվականին Bambuser ընկերությունից, գրեթե 1,3 միլիոն եվրո արժողությամբ:

Hero-ի վիրտուալ գնումների հարթակը միլիոնավոր գնորդների կապում է պրոդուկտի փորձագետների հետ տեքստի, չաթի և տեսանյութի միջոցով:  Hero-ի հաճախորդների ցանկը ներառում է համաշխարհային բրենդներ, ինչպիսիք են Levi, rag & bone, Chloé և Harvey Nichols:

Ձեռք բերելով այս ընկերությունը 3 տարի առաջ՝ Klarna-ն հայտնեց, որ Hero-ն կներկայացնի իր 250,000 մանրածախ գործընկերներին՝ նպատակ ունենալով խանութներում գնումներ կատարելուց լավագույնը բերել իր գնորդների առցանց փորձին: Այնուամենայնիվ, ներկայումս բիզնեսը փոխանցվում է Ստոկհոլմում տեղակայված Bambuser ընկերությանը, որը ձեռք է բերում նորաստեղծ բրիտանական ընկերություն՝ Hero-ի ակտիվները պահելու համար:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...