Շվեդական Klarna առցանց ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունը դարձավ Եվրոպայի ամենաթանկարժեք ֆինտեխ ստարտափը: Ընկերությունը գնահատվել է 5,5 միլիարդ ԱՄՆ դոլլար:
Klarna-ն ապահովում է առցանց վճարային լուծումներ, ինտերնետ խանութներին և հաճախորդներին ընձեռում է հնարավորություն՝ վճարել ապրանքը ստանալուց հետո: Ստարտափից օգտվում է ավելի քան 60 միլիոն հաճախորդ և 130.000 առևտրային կետ՝ 14 երկրում:
Ընկերության ներդրողներից են Visa, H&M, Sequoia Capital, General Atlantic, շվեդական AP1 կենսաթոշակային հիմնադրամը, ինպես նաև հայտնի ռեփեր Սնուփ Դոգը:
Klarna-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներդրումները կուղվվեն նոր գործիքների մշակմանը և ստարտափի ընդլայնմանը ԱՄՆ շուկայում: Այսպիսով, շվեդական ստարտափը ետ մղեց եվրոպական TransferWise և N26 ստարտափներին, որոնք գնահատվել էին 3,5 միլիարդ դոլլար:





